“Վալլեքս Գրուպ”-ի եւ Թեղուտ ու Շնող գյուղերի միջեւ ժամանակավոր հրադադար է

“Վալլեքս Գրուպ”-ի եւ Թեղուտ ու Շնող գյուղերի միջեւ ժամանակավոր  հրադադար է

ԷկոԼուր

“Վալլեքս” ընկերությունն արգելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածք մտնել նույնիսկ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներին, ովքեր արածեցնում են նախիրը եւ ստիպված են դրա համար անցնել “Թեղուտ” ՓԲԸ-ի տարածքով (մտնում է Վալլեքս խմբի ընկերությունների մեջ): Ինչպես ԷկոԼուրին հաղորդում են տեղի աղբյուրները, արգելափակոցները, որոնք 6 տարի բաց են եղել բնակիչների համար, փակվել են: “Թեղուտ” ՓԲԸ-ի հետ բանակցությունները որեւէ արդյունքի չեն հանգեցրել: “Ընկերությունը մեզ վրա ուշադրություն չի դարձնում, մինչեւ վերեւից ինչ-որ մեկը չխառնվի”,- ասացին բնակիչները: Արդյունքում նրանք փակել են Թեղուտից հանքավայր տանող ճանապարհը: Բանակցություններն, այնուամենայնիվ, կայացել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի ժամանումից հետո: Բայց ճանապարհն այդպես էլ չեն բացել:  Ընկերությունն ասել է միայն, որ բնակիչների համար հատուկ խոչընդոտներ չեն լինի: Կտրվեն անցաթղթեր, որոնք թույլ կտան նրանց գնալ արոտավայրեր հանքավայրի միջով:

Մարդիկ ասում են, որ ընկերությունը պարտավոր էր շրջանցիկ ճանապարհ կառուցել, որով նրանք կկարողանային հանգիստ գնալ դեպի արոտավայրեր, բայց դա չի արել: “Եթե նրանք ուզում են ամեն ինչ թաքցնել, ինչ անում են, կամ ինչ պիտի անեն, բայց չեն անում, ապա ճանապարհը չեն կառուցի, քանի որ ճանապարհից կերեւա, թե ինչ է արվում Թեղուտի հանքավայրում”,- կարծում են բնակիչները:

17:22 Հուլիս 05, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news