Շնողում Թեղուտի պաշտպանների ջանքերի շնորհիվ խաղահրապարակ է հիմնվում

Շնողում Թեղուտի պաշտպանների ջանքերի շնորհիվ խաղահրապարակ է հիմնվում

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող գյուղի  կենտրոնական մասում` դպրոցի հարեւանությամբ, այս պահին ստեղծվում է  խաղահրապարակ երեխաների համար: Խաղահրապարակի հիմնան համար անհրաժեշտ է եղել 590 հազար դրամ: Այն հավաքվել է հանգանակության միջոցով, որին մասնակցել է մոտ 50 հոգի:  Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը: «Մենք մեզ պատասխանատու ենք զգում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ սոցիալ-մշակութային ոլորտների համար: Այս տրամաբանության շրջանակներում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում անցկացվեց հանգանակություն Շնող գյուղում խաղահրապարակ կառուցելու նպատակով»,- նշեց Ապրես Զոհրաբյանը: Խաղահրապարակը բաղկացած է լինելու մոտ 6 խաղասարքից:

Հիշեցնենք, որ Շնողը համարվում է ազդակիր համայնք, քանի որ գյուղի հարեւանությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունները իրականացնում է  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը:

16:41 Ապրիլ 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news