Հերթական մահվան դեպքը Թեղուտ ՓԲԸ-ում

Հերթական մահվան դեպքը Թեղուտ ՓԲԸ-ում

ԷկոԼուր

Մարտի 22-ին՝ ժամը 20-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ում  մահացել է 24- ամյա բանվոր Սեյրան Առաքելյանը: Նա, կառուցվող լեռնահարստացման ֆաբրիկայի մետաղական կոնստրուկցիաները մոնտաժելիս,  34 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել: Ինչպես գրում է «Հետքը»,  մահվան իրավիճկային վերլուծությունը պարզել է, որ աշխատանքի պահին Սեյրան Առաքելյանի աշխատանքային անվտանգությունը չի ապահովվել: Հիշեցնենք, որ միեւնույն ընկերությունում դժբախտ պատահարի արդյունքում հունվարի 4-ին մահացել է նաեւ  Շնող գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Քոչինյանը:

15:10 Մարտ 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news