Tert.am
Հունվարի 15-ին «Փրկենք Թեղուտի անտառը» նախաձեռնությունը կազմակերպում է արշավ դեպի Թեղուտ, որով կսկսվի նոր միջոցառումների շարքը` ի պաշտպանություն անտառի:
«Այս արշավի նպատակն է ծանոթացնել բոլոր նրանց, ովքեր հետագայում պայքարելու են, թե իրականում ինչումն է խնդիրը, ինչ է Թեղուտի անտառը, և ինչ է սպասվում դրան, եթե հանքը շահագործվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց արշավի նախաձեռնողներից Գոռ Հակոբյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ ակցիային մասնակցելու են նաև խնդրից լավատեղյակ բնապահպաններ, ովքեր կբացատրեն, թե ինչումն է հանքի շահագործման վտանգը:
Արշավի օրը նախաձեռնության անդամները նաև կներկայացնեն Թեղուտի պաշտպանության իրենց կազմած նոր ծրագիրը: Գոռ Հակոբյանը հրաժարվեց մեզ այժմ հայտնել այդ ծրագրված քայլերը, միայն ասաց, որ դրանք ներառում են անտառի փրկության համար պայքարի բոլոր հնարավոր միջոցները:
Հունվար 09, 2012 at 16:18