«Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ նույնիսկ շնչելն է դժվարանում». ահազանգում են թեղուտցիները

«Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ նույնիսկ շնչելն է դժվարանում». ահազանգում են թեղուտցիները

ԷկոԼուր

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով մարդատար և բեռնատար մեքենաները  ավելացել են, իսկ գյուղի ճանապարհը  չի ջրցանվում ընկերության կողմից: Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության մեջ: Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ն («Վալլեքս գրուպ») կառուցում է ենթակառուցվածք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

«Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու: Իսկ «Վալլեքս» ընկերությունը, ինչպես և մյուս բոլոր հանքարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն և միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

«Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ նույնիսկ շնչելն է դժվարանում » - ահազանգում են գյուղացիները:

Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի

16:06 Օգոստոս 08, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news