«Թեղուտ» ՓԲԸ-ն վստահեցնում է, որ ջրատարի պատի փլուզումը տեղի բնակիչների համար որեւէ վտանգ չի ներկայացնում

«Թեղուտ» ՓԲԸ-ն վստահեցնում է, որ ջրատարի պատի փլուզումը տեղի բնակիչների համար որեւէ վտանգ չի ներկայացնում

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում ջրատարի վթարի կապակցությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն տարածել է մամլո հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «… Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի Դուքանաձոր տեղամասում իրականացվող՝ բացահանքի դատարկ ապարների կուտակման աշխատանքների ընթացքում 2013 թ. հունիսի 24-ին՝ մոտ քսան մետր հատվածում մասնակի վնասվել է լցակուտային տնտեսության տարածքից Դուքանաձոր գետակի ջրերի հեռացման համար նախատեսված 2,5 կմ երկարությամբ երկաթբետոնե փակ ջրատարի պատը: Դրա հետևանքով՝ 5 քառակուսի մետր հատույթով փակ ջրատարի թողունակությունը պակասել է մոտ 30 տոկոսով:

Չնայած վնասվածքի հետևանքով թողունակության նվազմանը՝ թունել մտնող ջրի ամբողջ քանակությունը դուրս է հոսում թունելի ելքային տեղամասից: Ընկերության մասնագետները և նախագծողները, արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, ներկայումս մշակում են փակ ջրատարի վնասված պատի վերականգնման աշխատանքների նախագիծ, որով առաջիկա օրերի ընթացքում կկատարվեն վերականգնման աշխատանքները: Լեռնահանքային համալիրի կառուցման նախագծային բոլոր աշխատանքները, ներառյալ լցակուտային տնտեսության  ձևավորումը, ընթանում են նախատեսված ժամանակացույցով:

Հաշվի առնելով որոշ համացանցային լրատվամիջոցներով այս առթիվ տարածված տեղեկատվության մեջ արտահայտված մտահոգությունները՝ հարկ ենք համարում լրացուցիչ հայտնել, որ տեղի ունեցածը նույնիսկ տեսականորեն որևէ վտանգ չի կարող ներկայացնել կառուցվող լեռնահանքային համալիրի հարակից համայնքների ազգաբնակչության համար»:

15:34 Հուլիս 01, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news