Շատինցիները փակել են ճանապարհը` բոյկոտելով փոքր ՀԷԿ-երի դեմ

Շատինցիները փակել են ճանապարհը` բոյկոտելով փոքր ՀԷԿ-երի դեմ

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում լարված իրավիճակ է. գյուղացիներն առավոտվանից փակել են դեպի Վարդենյաց լեռնանցք բարձրացող ճանապարհը` բոյկոտելով Եղեգիս գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի դեմ:

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը, հունիսի 3-ին շատինցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կդադարեցվի Եղեգիս գետի վրա կառուցվող 4 փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, իսկ արդեն շահագործվող ՓՀԷԿ-ի հարցը կվերանայվի: Սակայն պայմանավորվածությունը խախտվել է, և գիշերը ՓՀԷԿ-երի շինարարությունը շարունակվել է:

Այսօր ակցիայի վայր բնակիչների հետ բանակցելու է եկել Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը: Վազգեն Գալստյանի խոսքով` տեղացիները չեն ցանկացել լսել մարզպետին: Բացի այդ, նրանց պահանջին ավելացվել է նաև համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականի պահանջը:

Լուսանկարը` Էլիզա Զախարյանի, www.nt.am

18:28 Հունիս 04, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news