Հրազդան քաղաքը հայտնվել է ցեմենտի գործարանի արտանետումների ազդեցության տակ

Հրազդան քաղաքը հայտնվել է ցեմենտի գործարանի արտանետումների ազդեցության տակ

ԷկոԼուր

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը հայտնվել է քաղաքում գործող ցեմենտի գործարանի արտանետումների ազդեցության տակ: Այս մասին ահազանգում են Հրազդանի բնակիչները «Հանուն Հրազդանի» ֆեյսբուքյան խմբում: Բնակիչներից մեկի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարանի խողովակի արտանետումներից գոյանում ծխի ամպ:

«Փաստորեն էլի առանց ֆիլտրի է...էլի փչացնում են մեր առողջությունը...մեծ քանակությամբ ծծումբ է մթնոլորտ բաց թողնվում...սա մեր դանդաղ մահն է...խնդրի լուծումը Հրազդանի համայնքապետն ու ավագանին պետք է տան... այս պահից հետևողական ենք լինելու այս խնդրի լուծման համար…գործարանները պետք է աշխատեն, բայց պետք է պահանջենք, որ ֆիլտր տեղադրեն...», - իրենց վրդովմունքն են հայտնում հրազդանցիները տեսանյութի մեկնաբանություններում:

«ԷկոԼուր»-ն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ահազանգի տեսանյութը` այստեղ:

 

 

13:58 Հունիս 13, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news