ԷկոԼուր
Սևանից գերջրառի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց Գեղարքունիքի մարզում` Սևան-Հրազդան ջրատարի մոտ: «Սևանը փողի քսակ չէ», «Դեմ ենք Սևանից հավելյալ ջրառին», «Ձեռքներդ հեռու Սևանից», «Ես սիրում եմ Սևանը, իսկ դու՞»: Այս և այլ կարգախոսներով պաստառներ էին պարզված ակցիայի ժամանակ Սևան քաղաքի և առափնյա համայնքների երիտասարդների կողմից:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյանն ասաց. «Մենք վստահ ենք, որ Սևանից գերջրբացթողումները ծառայում են մարդկանց փոքր խմբի շահերին, և այստեղ կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում»: Ռիսկերի թվում նա նշեց Սևան-Հրազդան ջրատարում մշտական ջրկորուստները, Արփա-Սևան թունելով Սևանի համար խոստացված ջրի ծավալի բացակայությունը և այլն: «Մենք դեմ ենք, որ Սևանը վերածվի ճահճի օլիգարխների հարստացման համար»,- ասաց Սաթիկ Բադեյանը:
Հուլիս 04, 2017 at 17:20