Նարե Գրիգորյան, http://www.1in.am/2086907.html
Սաստիկ ցրտից և առատ տեղումներից հետո Երևանում ջրհեղեղի վտանգ կա: Այս մասին ահազանգում են բնապահպանները:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Երբ որ Գետառը խողովակի մեջ առան, բնապահպանները դիմեցին քաղաքապետարան՝ ահազանգելով, որ այդպիսի գործողությունը կարող է հանգեցնել վթարի: Այդպիսի նախադեպ կա:
Քննարկումների ժամանակ բացասական կարծիքներ են հնչել, բայց անօրինական կերպով փակել են գետը, որը հանդիսանում է նաև քաղաքի անվտանգության գործոն»:
Բնապահպանի խոսքով՝ ծիծաղելի պատճառաբանություն են բերել. «Ասում են՝ Գետառը շատ աղտոտված է: Աղտոտված է, մաքրե՛ք: Դրա համար մենք ունենք քաղաքապետարան, քաղաքի իշխանություն, որը պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Փետրվար 09, 2017 at 14:56