Հայտնաբերվել է ապօրինի որսված 533 հատ «կարմրախայտ» տեսակի ձուկ

Հայտնաբերվել է ապօրինի որսված 533 հատ «կարմրախայտ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող տարածքի բոլոր տեղամասերում, որի ընթացքում օգոստոսի 28-ի գիշերվա ժամը 2:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձևափոխիչ և ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին: ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել է առգրավված ձկան և որսամիջոցների հաշվառում: Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Նախնական տվյալներով` ձկնորսությունն իրականացվել է առանց ձկնորսության թույլտվության և անթույլատրելի եղանակով` էլեկտրահարման միջոցով: Ոստիկանության հետ համատեղ կազմվել են արձանագրություններ, նյութեր և փոխանցվել քննչական մարմիններին` համապատասխան քննություն իրականացնելու նպատակով: Քննության արդյունքում կհստակեցվեն իրավախախտման վայրը և իրավախախտների ամբողջական շրջանակը:

18:00 Օգոստոս 28, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news