«Վեոլիա ջուր» ընկերությունը Սարչապետի 11 ընտանիքի կանչել է իր գրասենյակ` բաժանորդ դառնալու համար դիմում գրելու

«Վեոլիա ջուր»  ընկերությունը Սարչապետի 11 ընտանիքի կանչել է իր գրասենյակ` բաժանորդ դառնալու համար դիմում գրելու

ԷկոԼուր

«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզի Տաշիրի մասնաճյուղը Լոռու մարզի Սարչապետ համայնքի 11 ընտանիքի կանչել է իր գրասենյակ` բաժանորդ դառնալու համար դիմում գրելու: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Սարչապետի բնակիչ Ծովակ Բարոյանը:

«Մեր փողոցի 11 ընտանիքներից 10-ի անդամները դիմում գրեցին բաժանորդ դառնալու համար և վճարեցին համապատասխան վճարը: Մի ընտանիք միայն չգրեց Ռուսաստանում լինելու պատճառով: Ինչ վերաբերում է մյուս 2 փողոցի ընտանիքներին, որոնք մեզ նման ջրագիծ են անցկացրել և որոնց «Վեոլիա ջուր»-ը տուգանել է, նրանց չեն կանչել»,- ասաց Ծովակ Բարոյանը:

Տուգանքի չափ «Վեոլիա ջուր»-ը որոշել է հետևյալ հաշվարկով` ջրի թողունակությունը` 0.716մ3/ժ, բազմապատկում է 24 ժամով: Ստացվում է, որ բնակիչը օրական ծախսում է 17.184 մ3 ջուր, 30 օրվա համար հաշվարկում են 515.52 մ3 ջրի ծախս, որն էլ բազմապատկում են 153 դրամ սակագնով:

Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր - լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սարչապետում մասնակիորեն անցկացվեցին խմելու ջրագծեր: 480 ընտանիք ունեցող համայնքի շուրջ 200 ընտանիք դուրս մնաց ծրագրից և օգտվում է հորերի և աղբյուրների չվարակազերծված ջրից: Սարչապետի մի քանի փողոցի բնակիչներ, «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համաձայնության գալով, իրենց ուժերով ջրագծեր անցկացրեցին իրենց փողոցներ: «Հայջրմուղկոյուղի» ընկերության իրավահաջորդ «Վեոլիա ջուրը»-ը հրաժարվում էր այդ փողոցների բնակիչներին բաժանորդ դարձնել:

18:49 Դեկտեմբեր 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news