Երկու վտանգավոր չռեկուլտիվացված պոչամբար Արագածոտնի մարզում

Երկու վտանգավոր չռեկուլտիվացված պոչամբար Արագածոտնի մարզում

ԷկոԼուր

ԷկոԼուրը  շարունակում է հրապարակել պոչամբարների վերաբերյալ իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Այս նյութում ներկայացնում ենք Արագածոտնի մարզի պոչամբարների խնդիրները:

Հիշեցնենք, որ իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ասաց, որ եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը:

Արագածոտնի մարզի Մելիք գյուղի հարեւանությամբ են գտնվում «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող 2 լցված պոչամբարներ: 1-ին պոչամբարի ծավալը մոտ 20 000 խմ է, 2-րդ պոչամբարի ծավալը` 25 000-30 000 խմ ծավալ: Մելիք գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են այդ պոչամբարների թունավոր արտանետումների, գյուղմթերքի թունավորման մասին: Ընկերությունը պոչամբարների չռեկուլտիվացնելը բացատրում է պոչամբարներում ոսկու առկյությամբ. 1-ին պոչամբարում տոննայում 1-1,5 գրամ ոսկի կա, 2-րդ պոչամբարում` 0,6-0,7 գրամ տոննայում:

Առանց ռեկուլտիվացնելու լցված պոչամբարները` «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ը մտադիր էր 3-րդ պոչամբարը կառուցել, սակայն տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին` պահանջելով նախ ռեկուլտիվացնել հին պոչամբարները: 2013թ-ի մայիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց «Մեգո Գոլդ»-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:

13:03 Օգոստոս 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news