Այրվել են «Արևիք» ազգային պարկի գիհիները

Այրվել են «Արևիք» ազգային պարկի գիհիները

ԷկոԼուր

Օգոստոսի 11-ին Սյունիքում բռնկված հրդեհը ձգվել է 12 հա անտառում, որից 4 հա-ը «Արևիք» ազգային պարկի գիհու անտառներն էին: Այս մասին տեղեկանում ենք Climate Uturn-ի ֆեյսբուքյան էջից:

«Գիհիները 400-800 տարեկան էին, իսկ նոր ծառը կաճի մոտ 100 տարում: Գիհու անտառի հարակից տարածքում օդն ավելի մաքուր է, 24 ժամում 1 հա գիհու անտառը գոլորշիացնում է մոտավորապես 30 կգ ֆիտոնցիդներ, ինչը բավական է մեծ քաղաքի օդը հիվանդաբեր օրգանիզմենրից մաքրելու համար: Մեծ հրդեհը վտանգավոր է մարդկանց համար, այն շատ է աղտոտում օդը։ Մոտակայքում գտնվող տները վտանգի գոտում են։ Կենդանիները ուղղակիորեն են վտանգված։ «Արևիկում», օրինակ, ապրում են կովկասյան ընձառյուծները»,- մասնավորապես նշված է Climate Uturn-ի գրառման մեջ: 

12:42 Օգոստոս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news