Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է

ԷկոԼուր

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է, տեղեկացնում է Meghri News-ը: Ըստ աղբյուրի՝ վաղ առավոտից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլավորները փակել են ձեռնարկության գրասենյակի մուտքը: Նրանք ներս չեն թողել աշխատանքի ժամանած տնօրենին և ղեկավար մյուս աշխատակիցներին: Տեղում են նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Ա. Մինասյանը: Աշխատակիցները ակնկալում են ՀՀ կառավարության արձագանքը իրենց խնդրին։

Հիշեցնենք, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի և մյուս արտադրամասերի աշխատակիցները ս.թ. հուլիսի 2-ից գործադուլ են անում: Նրանք պահանջում են օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարները, աշխատանքային պայմանների բարելավում։

Լուսանկարը՝ Meghri News-ի

 

14:04 Հուլիս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news