Աննա Շահնազարյանը դուրս եկավ Կենտրոնի ոստիկանության բաժնից

Աննա Շահնազարյանը դուրս եկավ Կենտրոնի ոստիկանության բաժնից

ԷկոԼուր

Քիչ առաջ բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը դուրս եկավ Կենտրոնի ոստիկանության բաժնից, որտեղ բերման էր ենթարկվել՝ Ամուլսարի պահապաններին օժանդակելու համար հուլիսի 6-ին Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության կամավորների հետ Արամ Խաչատրյան արձանի մոտ դրամահավաք իրականացնելիս:

Աննա Շահնազարյանը, մասնավորապես, նշեց. «Ոստիկանությունում ինձ ներկայացրել են, որ խարդախության կասկածանք կա ու ընդհանարապես դրամահավաքության հետ կապված խնդիրներ կան, որ պիտի քննեն կասկածանքը քրեական օրենսգրքի 180-րդ, կարող է սխալվում եմ, հոդվածով, որը հիմնականում խոշոր չափի գույքային վնաս պատճառելն է խարդախության միջոցով: Ես դեռ լավ չեմ պատկերացնում, թե դա ինչպես է բնապահպանական հայտնի գործունեության համար խարդախություն ընկալվելու, ինչպես են դա իրենք փորձելու մեկնաբանել: Ամեն դեպքում ահավոր վրդովեցուցիչ է այն, որ ոստիկանները չգիտեն, թե իրենք ինչ օրենքներով են մոտենում քաղաքացիներին, չգիտեն, թե ինչպես պիտի գնահատեն, խարդախություն է, թե չէ, և իհարկե, այն ,որ ինձ չեն ներկայացրել, որ խարդախության համար են ուզում բաժին բերման ենթարկել, կամ իրենց խոսքերով, ինձ բերման չեն ենթարկել, այլ ներկայացրել են բաժին: Սա իմ իրավունքների լուրջ խախտում է»:

Նշենք, որ ոստիկանները մոտեցել էին կամավորներին և ասել, որ դրամահավաքն ապօրինի է, իրականացվել է առանց թույլտվության և Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին էին տարել Աննա Շահնազարյանին:



00:06 Հուլիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news