Ջրի սակավության պատճառով Ավստրալիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ

Ջրի սակավության պատճառով Ավստրալիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ

ԷկոԼուր

Հրդեհներով պատված Ավստրալիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ, հայտնում է eadaily.com-ը:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ հրդեհների հետևանքով առաջացած երաշտի պատճառով այս կենդանիները սկսել են սպառել շատ խմելու ջուր, ինչը հանգեցնում է ջրի սակավության և անկարգությունների ավստրալիական բնակավայրերում: Ուղտերը քանդում են ցանկապատերը, գնում տեղի բնակիչների տները և ջուր խմում:

Հաղորդվում է, որ Ավստրալիայի հյուսիս-արևմուտք կուղարկվեն ուղղաթիռներ՝ հինգ օրվա ընթացքում մինչև 10 հազար ուղտ սպանելու համար: Ուղտերի դիակները այրվելու են կամ թաղվելու:

Ուղտերի ոչնչացման որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ այդ կենդանիները տարեկան արտանետում են մոտ մեկ տոննա ածխաթթու գազ: Ուղտերի պոպուլյացիան կրկնապատկվում է յուրաքանչյուր իննը տարին մեկ անգամ, եթե գործընթացը չի կարգավորվում:

12:55 Հունվար 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news