Գառնեցիները փակել են Գառնի-Երեւան մայրուղին եւ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

Գառնեցիները փակել են Գառնի-Երեւան մայրուղին եւ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

ԷկոԼուր

Այսօր առավոտյան Գառնիի բնակիչները փակել են Գառնի-Երեւան մայրուղին, նրանց միացել են բնապահպան ակտիվիստները՝ պահանջելով դադարեցնել  Ազատի կիրճի ավիրումը: Ինչպես հայտնում է ԷկոԼուրի աշխատանքային խումբը Գառնիից, բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս մեքենաներին եւ զբոսաշրջիկներին անցնել մայրուղով:

Ազատի կիրճ է մտել ծանր տեխնիկա, որը առաջ գնալով ավիրում է Ազատի կիրճի  ամենահայտնի տեսարժան վայրերը, ոչնչացնում է ծաղկող ծառերը: Այսպես մեկնարկել է   Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:

Բնակիչների հիմնական 3 պահանջներն են՝

  • ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը
  • դադարեցնել Քաղցրաշենի անօրինական ծրագրի իրականացումը
  • դուրս բերել ծանր տեխնիկան  Ազատի կիրճից:

Մանրամասները շուտով:

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

11:56 Ապրիլ 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news