Արմեն Գեւորգյանը բանակցում է Արագածոտնի մարզի բնակիչների հետ (Ուղիղ կապ)

Արմեն Գեւորգյանը բանակցում է Արագածոտնի մարզի բնակիչների հետ (Ուղիղ կապ)

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ժամանել է Երևան-Ապարան ավտոճանապարհը փակած բնակիչների մոտ։ Նրանք այժմ բանակցում են։

 Մարտի 19-ի առավոտյան Արագածոտնի մարզի  գյուղերի բնակիչների կողմից փակված Երևան-Ապարան ավտոճանապարհը ոստիկանների միջամտությամբ բացվել է։   Այս մասին դեպքի վայրից հայտնում է ԷկոԼուրի թղթակիցը։

Բնակիչները բողոքում են Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա «ԳԱՀԱ Էներջի» ընկերության կողմից , «Շամիրամ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ։ Նրանք համոզված են որ ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում իրենք կզրկվեն ոռոգման ջրից։ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչներին վստահեցրել է, որ ՓՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, սակայն ակցիայի մասնակիցներն դա բավարար չեն համարում եւ պահանջում են, որպեսզի շինտեխնիկան նույնպես հեռացվի շինհրապարակից։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը դեռ հանդիպումներ է նախատեսում համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում ներկայացվելու են կառավարություն:

Մանրամասները` շուտով։

Ուղիղ կապը դեպքի վայրից ապահովում է Նախախորհրդարանը։

http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran

14:54 Մարտ 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news