Արդյո՞ք Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի արագ լցվելու և արտահոսքերի հետ. հարցում «Վալլեքս»-ին

Արդյո՞ք Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի արագ լցվելու և արտահոսքերի հետ. հարցում «Վալլեքս»-ին

ԷկոԼուր

Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկատվություն, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, և պոչամբարի պոչերը լցվում են Շնող, ապա նաև Դեբեդ գետերը: Տեղի բնակիչների համաձայն` պոչամբարը շատ արագ է լցվում և կարող է պոչամբարի պատվարը չդիմանալ և փլվել: Նշվեց, որ սրանք են Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնելու հիմնական պատճառները: Ավելի վաղ դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամը և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալությունը հրաժարվեցին ֆինանսավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը` պատճառաբանելով մասնավորապես Թեղուտի հանքավայրի պարզեցման ավազանի արտահոսքերը և Թեղուտի պոչամբարի պատվարի` պայմանագրով սահմանված պահանջներին և պայմաններին չհամապատասխանելը:

Այս կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին` խնդրելով տեղեկացնել.

1. ի՞նչ պատճառով է դադարեցվել Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը և երբ է նախատեսվում ֆաբրիկայի աշխատանքի վերսկսումը:
2. Արդյո՞ք ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի արագ լցվելու և արտահոսքերի հետ:
3. Ի՞նչ վիճակում է գտնվում Թեղուտի պոչամբարը` անվտանգության, տեխնիկական և բնապահպանական տեսանկյունից:
4. Ընկերությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում պոչամբարի տարածքից արտահոսքերի կանխարգելման և արտահոսքերի դեպքում շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման և տեղի բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ:
5. Շահագործումից ի վեր որքա՞ն հանքաքար է արդյունահանվել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից, և ներկայում ինչքա՞ն է կազմում Թեղուտի պոչամբարի լցվածությունը, և քանիտարի կարող է պոչամբարը ծառայել արդյունահանման` նախագծով հաստատված ծավալների պարագայում:
6. Ինչպե՞ս կմեկնաբանեք Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալության կողմից Թեղուտիհանքավայրի ծրագրի ֆինանսավորումից հրաժարվելը:
7. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի մեկնարկից մինչ օրս քանի՞ հեկտար անտառ է հատվել և քանի՞ հեկտար անտառ և քանի՞ հեկտարայգի է տնկվել և ո՞ր տարածքներում: Տնկված անտառի քանի՞ տոկոսն է կպել:

 

14:59 Հունվար 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news