Կանադական ընկերությունը նախատեսում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն

Կանադական ընկերությունը նախատեսում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն

ԷկոԼուր

Կանադայում գրանցված «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն նախատեսում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն սեյսմավիբրատորների օգնությամբ: Այս մասին այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գրեմ Ջոնսոնը:

Ընկերությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացրել համապատասխան հայտեր: Սյունիքի մարզում ուսումնասիրություն իրականացնելու հայտը մերժվել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով, իսկ Վայոց ձոր-ի նախնական գնահատման հայտի վերաբերյալ նշանակվել է հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հետախուզական աշխատանքների արդյունքում, եթե հաստատվեն նավթի և գազի արդյունաբերական ծավալները, ընկերությունն օրենքով սահմանված կարգով կդիմի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ` բնապահպանական փորձաքննության` արդյունահանում իրականացնելու նպատակով:

 

18:01 Սեպտեմբեր 22, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news