Վերսկսել է Սևանա լճից ջրառը

Վերսկսել է Սևանա լճից ջրառը

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 13-ից վերսկսել է Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառը: 2018թ-ին նախատեսված է Սևանա լճից վերցնել մինչև 170 միլիոն խմ ջուր, ինչն օրենքով սահմանված ջրառի առավելագույն չափաքանակն է: Հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` Սևանա լճից ջրառը մեկնարկել էր սույն թվականի ապրիլի 18-ից և դադարեցվել մայիսի 6-ին:

Հունիսի 15-ի դրությամբ լճից ընդհանուր ջրառի չափը կազմում է 26.291 միլիոն խմ ջուր:

Արփա- Սևան ջրատարով այս տարի Սևանա լիճ է ներհոսել 97.979 միլիոն խմ ջուր, ինչը նախորդ տարվա համեմատ 17.961 միլիոն խմ-ով ավելի է: Չնայած սրան և գրեթե ամենօրյա տեղումներին, լճի մակարդակը հունիսի 15-ի դրությամբ 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ևկազմում է 1900.82մ:

14:59 Հունիս 15, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news