«S.O.S. Սևան» նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնվում է

«S.O.S. Սևան» նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնվում է

ԷկոԼուր

Ընդլայնվում է «S.O.S. Սևան» նախաձեռնության աշխարհագրությունը: Քարոզարշավների անցկացման «Change.org» հարթակում մարդիկ թողնում են իրենց մեկնաբանությունները` սկսած կարճ «Ես միանում եմ»-ից մինչև մեղադրանքներ: Ամենից շատ արձագանքները Հայաստանի քաղաքներից են` Երևանից, Գավառից, Մարտունուց, Սևանից, Ծաղկաձորից, Ալավերդուց: «S.O.S. Սևան» նախաձեռնությանը միացավ նաև « S.O.S. Գառնի» նախաձեռնությունը, Էկոլոգիական հասարակական դաշինքը, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն: Արձագանքներ եկան Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Մենք ներկայացնում են մի քանի հրապարակված մեկնաբանություններ:

- Դեմ եմ, որովհետև ուզում եմ զգալ, որ ես եմ տերը իմ երկրի և այդ տիրույթում մի մմ էլ չեմ ուզում խոշտանգված տեսնել Սևանա լիճը: Լավ կլիներ կառավարությունը հոգ տաներ ափը մաքրելու

- Սևանը մեր սիրունությունն է ու էդպես էլ պետք է մնաաա։

- Մի ոչնչացրեք, ցամաքացրեք մեր հրաշք Սևանը: Խիղճ ունեցեք: Պահպանեք Աստծո տված պարգևը!!!

- Շատ չունենք, ընդամենը մեկն է ու անկրկնելին:

- Երկրիս հարստությունը պատկանում է Ազգին, ոչ թե....

- Միանում եմ Սևանա լիճը փրկելու և Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին:

- Սևանը ձեր համար լողավազան չէ, որ երբ ուզենաք, ջուր բաց թողնեք, երբ ուզենաք, լցնեք։ Ոչ էլ ձեր ներդրումներ բերելու մոլուցքը բավարարելու աղբյուր է։ Սևանը բնության ընծա են ժողովրդին, ու նրան պետք է շատ զգուշորեն վերաբերվել։

-Ինչ մեղքա~ էս լիճը: Թողեք հանգիստ, էլի, ինչքան փորձադաշտ սարքեցիք, հերիքա:

- Սևանը Հայաստանի ամենակարևոր հարստությունն է, թողեք` մեր գեղեցկուհին իր կյանքով ապրի:

-Ստորագրում եմ, որովհետև ուզում եմ, որ Սևանն ավելի մաքուր լինի, շուրջը զարգանա զբոսաշրջությունը, և ոչ թե տգիտորեն աղտոտենք այս գանձը:

- Օրենքով սահմանված ջրառից ավել 58% գերազանցումը տրամաբանությունից դուրս է։

- Սա հանցանք է բնության և ապագա սերունդների նկատմամբ: Այս որոշում կայացնողները պետք է իմանան, որ նման հանցանքը վաղեմություն չի ունենալու, և իրենք պատժվելու են այս ավերիչ ծրագիրն իրականացնելու համար:

- Մի զրկեք մեզ մեր գեղեցկուհուց…

- Do not endanger our only body of water and the species of Lake Sevan. Do not destroy the very little resources we have been given by nature. Lake Sevan is the heart of Armenia!

-Я подписываюсь, потому что хочу защитить озеро Севан.

- I love Sevan and my country!!!!

- Մի քիչ էլ որ այսպես շարունակենք, բնությունը կսկսի ինքն իրեն պաշտպանել: Հավաստիացնում եմ ձեզ՝ դա մեզ համար շատ և շատ վատ կվերջանա:

- Սա կոռուպցիա է: Ունի 2 նպատակ՝ փող աշխատել Սևան-Հրազդան կասկադում և ափամերձ անօրինական շինությունները պահապանել ջրածածկ լինելուց:
Անգին ռեսուրս է մսխվում, նավթից ու գազից բազմակի թանկ: Փորձանքի մեջ ենք էս թուլամիտ իշխանության ձեռը:

- Ես ստորագրում եմ, որովհետև դեմ եմ մեր ազգային հարստության հաշվին, օլիգարխներին հարստացնելուն։

- Ես Դե՛մ եմ,որովհետև,թեկուզ քիչ քանակությամբ ջրառն անմիջական ազդեցություն է ունենում ինձ վրա, քանի որ ես բնակվում եմ Սևանի ափին, և Սևանն ինձ համար կենսական նշանակություն ունի։

- Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդժամ Դուք կհասկանաք,որ փողը հնարավոր չէ ուտել…

18:37 Հունիս 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news