«Սեւանյան» կրքերը Ազգային ժողովում

«Սեւանյան» կրքերը Ազգային ժողովում

ԷկոԼուր

Այսօր՝ ապրիլի 28-ին, Սևանի հարցը հասավ նաև ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ: Ազգային ժողովի պատերից այն կողմ բնապահպանները և քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում՝ կոչ անելով պատգամավորներին դեմ քվեարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ   օրենքի նախագիծ:

Բնապահպանների և քաղաքացիական հասարակության հետ համակարծիք էին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները: «Ձկնաբուծական ընկերությունները կառավարության թույլտվությամբ, երբեմն ոչ թույլտվությամբ, բայց կառավարության թողտվությամբ անվերահսկելի կերպով բացել են խորքային հորեր, այդ հորերից ջրերը լցրել են իրենց ամբարները, այդ ամբարներում ձուկ ենաճացրել, ձուկը վաճառել շահույթ են ստացել, իսկ ջուրը թափել են դրենաժային համակարգերը, այդ ջուրը դրենաժային համակարգերով հոսել է  դեպի գետերը և գնացել: Այսինքն, ստացվում է, որ տեղի է ունեցել քաղաքականություն, որով ջուրը արտեզյան ջրամբարներից հանվել է և լցվել Կասպից ծով»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանը խնդրի մասին խոսելիս չասաց, որ այս դեպքում խնդրի առաջացման պատճառը իր ղեկավարած իշխանությունն է: Բարեխիղճ սեփականատերը նախ իրավական գնահատական կտար կատարվածին: Երբ ասում ենք, որ Արարատյան դաշտում տեղի ունեցածը բնական պաշարների թալան է, սա բառի բուն  իմաստով է: Ջուրը չի կարող այնպես օգտագործվել, որ գնա, կորի: Այս դեպքում ջուրը հենց այնպես գնացել ու կորել է: ՀՀ օրենքով մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսվում ջրի պաշարների սպառման համար: Այս տրամաբանությամբ մի քանի տարի հետո Սևանը կչորանա: Ինչու է կառավարությունը գնացել ձկնարտադրողների քմահաճույքով, քանի որ այնտեղ լուրջ շահեր ունեն որոշ մարդիկ: Նրանցից են, օրինակ, Սամվել Ալեքսանյանը,նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, ես չգիտեի, բայց պարզվում է՝ նաև Վարդան Այվազյանը: 2013 թ. Հայաստանից արտահանվել է 17 միլիոն դոլարի թարմ ձուկ: Ոչ մի ուրիշ գյուղական մթերք արտահանման այսքան մեծ ծավալչի ունեցել: Ընդ որում, ամենամեծ ծավալն արտահանվել է Ռուսաստանի Դաշնության շուկա: Ո՞րն է տրամաբանությունը: Պարզ է. արտահանողները տարել, հարստացել են, իսկ դրա դիմաց ՀՀ ժողովուրդը վճարել է իր բնական պաշարներով»,- ասաց ՆիկոլՓաշինյանը՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին: 

«Սեւանի հիմնախնդիրը հայ ժողովրդի համար կարեւորագույն խնդիր է, եւ ջրի բացթողումն այսօր զուտ օրվա խնդիր է լուծում եւ գիտականորեն չհիմնավորված է»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Սեւանի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում իջել է 16 մետր եւ այն էկոլոգիական լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ։ Անգամ լույս չեղած տարիներին՝ 1993-94թթ. կառավարության որոշումներով եղել է ընդամենը 140 միլիոն խորանարդ մետր ջրիբացթողում, այսինքն ՝ այդ ժամանակվա ջրի բացթողումը եղել է էսօրվա ամենաքչից էլ քիչ։ 2002-2005թթ. ջրի բարձրացումը եղել է 135 սմ։ 2006-09թթ-ին բարձրացել է 75 սմ, վերջին երեք տարվա ընթացքում բարձրացել է 25 սմ, վերջին երկու տարվա ընթացքում 5սմ։ Ես սրանով փորձում եմ ապացուցել, որ կառավարությունը վերջին 3-4 տարիների ընթացքում նպատակային ուղղակիորեն դադարեցրել է Սեւանի մակարդակի բարձրացման խնդիրը»,- նշեց նա։

Արամ Մանուկյանի կարծիքով՝ Արարատյան դաշտում ընդամենը 700-800 միլիոն խմ է պետք ոռոգման խնդիրը լուծելու համար։ «Այս ոռոգման խնդիրը նաեւ պատրվակ է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու համար։ Իրականում խնդիր է դրված պաշտպանել Սեւանալճի մերձակայքում տեղակայված օբյեկտները և լրացուցիչ էլեկտրական հոսանք արտադրելու համար ջուր թողնել կասկադին: Մոտավորապես 100 միլիոն խմ ջուր թողնելը մոտ 10 միլիոնի եկամուտ է բերում: Այսինքն, ամեն տարի մոտ 10 միլիոն դոլլարիլրացուցիչ հոսանք պետք է արտադրվի: Այս նախագծով նաև կլուծվի մի քանի ընտանիքների բիզնես ծրագրի հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Լուրջ տեղեկություններ ունենք, որ Սևանից ջուր թողնելը թույլատրվում է  հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 11-ը: Վերջին տարիներին բաց է թողնվել մայիսի 2-ից սկսած, և հաշվարկները ցույց են տալիս, որ ոչ թե 240-300 միլիոն խմ պետք է բաց թողնվի, այլ մինչև450-500 միլիոն խմ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ հավելելեվ, որ հիմա չի անցկացվում մոնիտորինգ պարզելու համար, թե որքան ջուր է բաց թողնվում:

Նախագիծն անընդունելի է համարում նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Ակնհայտ է, որ տարեկան 70 միլիոն խմ ջրի բացթողումը լուրջ խնդիրներ է առաջացնելու, հակասելու է Սևանի մասին ՀՀ օրենքին և վտանգելու է լճիէկոհամակարգը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին», Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ ծրագիրը վտանգելու է ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի՝ որպես քաղցրահամջրամաբարի գոյությունը: «Այս ամենի մասին ահազանգում են բնապահպանները, գիտնականները: Օրենքը խախտելու փոխարեն պետք է ձեռնամուխ լինել օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը՝ ուղղված Սևանա լճի մաքրմանը ևմակարդակի բարձրացմանը, ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծմանը: Հայաստանի ոռոգման համար օգտագործվող ջրի շուրջ 65 տոկոսը կորում է: Պետք է  վերանորոգել Արփա-Սևանը, չի շահագործվում նաև Որոտանի թունելը»,- ասացՍտեփան Դեմիրճյանը՝ նշելով, որ բնության հանդեպ վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով է քաղաքակիրթ տվյալ երկիրը: 

Ընդիմադիրներին, բնապահպաններին և գիտնականներին դեմ է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: «Ցանկացած գաղափար կարելի է սևացնել, ինչ ձևի ուզում եք: Հանկարծ դարձաք բնության համար պայքարողների ջատագով: Ուրեմն բնությունըպահանջում է ռեսուրսի տրամաբանական օգտագործում,,- ասաց Վարդան Այվազյանը: «Արմավիրի գյուղերում ոռոգելի տարածքները կազմում է 70 միլիոն խմ: Որտեղի՞ց եք ջուրը տալու, ո՞ր ջրամբարից եք տալու, հերիք է բառախաղերով զբաղվել։ Այդ գյուղացիքին ջուրը որտեղի՞ց ենք տալու, խոսում եք արտագաղթից, հետո էլ ասում՝ ջուր չտաք:Ջրամատակարարման համակարգի ամբողջ ջրային ռեսուրսը, բացի Սևանից, զրո է, իսկ մեր բնությունն արտադրում է մոտ 6.8-7 միլիոն խմ ջուր: Ուզում եք ջրամբար պահե՞ք: Էս ինչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել ադրբեջանական համագործակցության մեջ, սենց միանգամից ձեռքի հետ, միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք, խոսում ենք էլի, էս անտեր լեզուն ոնց ուզում պտտվում է։ Մեր որոշումը մի սեւացրեք»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:

Անկախ նրանից, թե ինչ վստահությամբ և էմոցիաներով է խոսում ՀՀԿ պատգամավորը, փաստը այն է, որ Սևանը իրոք կանգնած է լուրջ վտանգի առջև: Այդ մասին բազմիցս ահազանգել են անվանի գիտնականները, ահազանգել են հասարակությունը ևԳեղարքունիքի մարզի բնակիչները: Մնում է միայն հստակ հասկանալ՝ Սևանի հարցը մեր լինել չլինելու հարցն է:

Ապրիլ 28, 2014 at 18:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր