«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհները մարվել են

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհները մարվել են

ԷկոԼուր

Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք: Ժամը 16:00-ի սահմաններում  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր խոտածածկ տարածք: Ժամը 20:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ:

 

 

15:54 Օգոստոս 30, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news