Կառավարության նիստի օրակարգում է Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը

Կառավարության նիստի օրակարգում է Սևանա լճից  170 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը

ԷկոԼուր

ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում է 2018 թ-ին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի չափաքանակը մինչև 170 միլիոն խմ սահմանելու նախագիծը: Այն մշակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են այս տարվա ջրի դեֆիցիտի մեղման հետ:

2018 թ-ին ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 482 միլիոն խմ: Այն անհրաժեշտ է շուրջ 39 հազար հեկտար պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների համար, որոնք գտնվում են Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ: Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 միլիոն խմ, Ազատի ջրամբարից շուրջ 31 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից շուրջ 11,5 միլիոն խմ ջրաքանակներով: Արդյունքում գոյանում է 283,5 միլիոն խմ ջրի դեֆիցիտ, որից 170 միլիոն խմ-ն առաջարկվում է լրացնել Սևանի ջրի հաշվին: Սա Սևանա լճի մասին օրենքով նախատեսված ջրառի առավելագույն չափաքանակն է: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ սակավաջրության պայմաններում Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից 4 անգամ իրականացվեց օրենքով նախատեսվածից ավելի ջրառ: 3 անգամ լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

19:18 Ապրիլ 10, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news