ԷկոԼուր
4 տարվա ընթացքում «Սևան» ազգային պարկը անտառատնկման աշխատանքներից իրականացրել է ընդամենը 5.7%-ը: 2014-2023թթ. պետք է անտառապատվի «Սևան» ազգային պարկի տարածքի 661,30 հեկտարը, որից 2014-2018թթ. անտառապատվել է 37.43 հեկտարը: Անտառապատման վերաբերյալ տվյալները ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանը N 5/07.1/51069 նամակով: «Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում 2014-2018թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են անտառատնկման աշխատանքներ՝ Մարտունու մասնաճյուղի Երանոսի տեղամասում՝ 22 հա տարածք և Սևանի մասնաճյուղի Ախթամարի տեղամասում՝ 15.43 հա տարածք»,- նշված է նամակում:
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1441- Ն որոշմամբ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկվելու է 4000 հա անտառային տարածք: 661,30 հեկտարի վրա նոր անտառաշերտի հիմնումը նախատեսված է եղել անտառածածկի կորստի հետևանքների մեղմացման նպատակով:
Հունիս 12, 2019 at 18:21