ԷկոԼուր
«Սևան» ազգային պարկի և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ առգրավել են 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 30 հատ սիգ տեսակի ձուկ: Սևանա լճի ցամաքային տարածքներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել մեկ ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բանապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը արգելվում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Դեկտեմբեր 21, 2016 at 14:15