2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կհաշվի, թե որքան ձուկ կա Սեւանա լճի ավազանում

2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կհաշվի, թե որքան ձուկ  կա Սեւանա լճի ավազանում

ԷկոԼուր

2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճում և նրա ջրահավաք ավա­զա­նում կիրականացնի ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառ­ում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս գործունեության համար պետբյուջեից կհատկացվի 7624.3 հազար դրամ:

Մասնավորապես նախատեսվում է՝

- սիգի արդյունագործական պաշարների,  գիրացող և ձվադրող վտառի, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,

- կարասի արդյունագործական պաշարների,  բեղունության, ձվադրավայրերի, ձվադրման ժամկետների, գծային ու քաշային աճի  որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,

- էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի, ամառային իշխան, կողակ) վտառի, ձվադրա­վայրերի վիճակի գնահատում, ձվադրմանը գնա­ցող ժամկետների, քանակի, կենսաբա­նական վիճակի, ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում,

-  խեցգետնի սննդառության, արդյունագործական պաշարների, սեզոնային բաշխվածության` ըստ խորության և տարածքի, գծային և քաշային աճի` ըստ տարիքաչափսային խմբերի, բեղունու­թյան որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում:

18:51 Մարտ 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news