Այս տարվա ձյունածածկը կազմում է նորմայի 60-70 տոկոսը

Այս տարվա ձյունածածկը կազմում է նորմայի 60-70 տոկոսը

ԷկոԼուր

«Այսօրվա դրությամբ ձյան պաշարները հանրապետության տարածքում նույնն են՝ ինչ անցած տարի։ Ե՛վ նախորդ տարի, և՛ այս տարի նորմայից քիչ ձյուն է տեղացել. նորմայի մոտ 60-70 տոկոսը։ Սակայն ձյան կուտակումը լեռնային գոտիներում, որտեղից ձևավորվում է գետային հոսքի մեծ մասը, շարունակվում է մինչև մարտի վերջ, այնպես որ՝ առաջիկա ժամանակահատվածում դեռևս ձյան պաշարները կավելանան»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Փետրվարի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,43մ՝ նախորդ տարվա նույն օրվա 1900,40մ-ի համեմատ: Տարեսկզբից մինչև փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է մուտք գործել 12.468 մլն խմ ջուր:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության՝ փետրվարի 19-ի դրությամբ Հայաստանյան հինգ խոշոր ջրամբարներից միայն Ախուրյանն է, որում կուտակված ջրածավալը ավելին է նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ 257 միլիոն խմ նախորդ տարվա 165 խմ-ի համեմատ: Արփի լճում ջրածավալը կազմել է 8,30 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 40.4 միլիոն խմ-ի համեմատ: Ապարանի ջրամբարում՝ 15,9 միլիոն խմ է նախորդ տարվա նույն օրվա՝ 18.4 միլիոն խմ-ի համեմատ: Ազատի ջրամբարում ջրածավալը կազմել է 18,5 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 28.3 միլիոն խմ-ի համամետությամբ: Մարմարիկի ջրամբարում ջրածավալը կազմել է 2.76 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 5.75 միլիոն խմ-ի համեմատ:

 
 

19:01 Փետրվար 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news