Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով

Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակն արդեն իջել է 25 սմ-ով: Սույն թվականի օգոստոսի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900, 66մ, ինչը 25 սմ-ով ցածր է այս տարի հունիսին Սևանա լճի ունեցած ամենաբարձր մակարդակից: Լճի մակարդակը սկսեց իջնել Սևանից իրականացվող ջրբացթողումների արդյունքում: Այս տարի Սևանից իրականացվում է օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն 270 միլիոն խմ ջրառ: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 242.291 միլիոն խմ ջուր: 2017թ-ի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ ստորգետնյա հոսքը կազմել է 19.076 միլիոն խմ:

Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը մինչև 2030 թվականը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:

 

14:45 Օգոստոս 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news