Սևանա լճի մակարդակն արդեն իջավ 20 սմ-ով

Սևանա լճի մակարդակն արդեն իջավ 20 սմ-ով

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակն արդեն իջավ 20 սմ-ով: Սույն թվականի օգոստոսի 15-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900, 71մ, ինչը 20 սմ-ով ցածր է այս տարի Սևանի ունեցած ամենաբարձր մակարդակից: Լճի մակարդակը սկսեց իջնել Սևանից իրականացվող ջրբացթողումների արդյունքում: Այս տարի Սևանից իրականացվում է օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն 270 միլիոն խմ ջրառ: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 206.036 միլիոն խմ ջուր:

Օգոստոսի 15-ի դրությամբ Սևանի մակարդակը ընդամենը 2 սմ-ով է բարձր նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

17:39 Օգոստոս 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news