«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտուց 1 հեկտար հողամաս տրամադրվեց «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ին

«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտուց 1 հեկտար հողամաս տրամադրվեց  «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ին

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում 1 հա հողամաս կրամադրվի «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ին՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու նպատակով: Տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական սահմաններում: Հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց հողամասը տրամադրել առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով՝ վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:

«Բարի մամա» ՀԿ-ն կազմակերպում է ամառային ճամբարներ՝ մանկատան հաշմանդամություն ունեցող սաների համար: Կենտրոն-ճամբարը սկզբնական փուլում կգործի մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ կազմակերպելով ճամբար առնվազն ամսական 100 երեխայի համար և իրականացնելով ֆիզիոթերապիա, հոգեբանական թերապիա, արտ-թերապիա, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններ:

14:02 Հոկտեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news