ՀՀ վարչապետը` Սևանի մակարդակի բարձրացման մասին

ՀՀ վարչապետը` Սևանի մակարդակի բարձրացման մասին

ԷկոԼուր

Մայիսի 11-ին ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն:
Վարչապետին զեկուցվել է, որ այսօրվա դրությամբ լճի ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել: «Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», - ասել է Կարեն Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ կառավարությունը մտադրություն ունի 3 տարվա ընցաքում Սևանա լճից իրականացնել 1 միլիարդ խմ հավելյալ ջրառ: ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է հայտնել այս կապակցությամբ:

19:25 Մայիս 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news