ՀՀ կառավարության հերթական արտոնությունները «Սևանի իշխան» ՓԲԸ-ին

ՀՀ կառավարության հերթական արտոնությունները «Սևանի իշխան» ՓԲԸ-ին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին միանգամից երկու արտոնություն տվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխան է աճեցնում: Գործադիրի մի որոշմամբ 3 տարի ժամկետով հետաձգվեց ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ, կստեղծվեն ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 միլիոն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 միլոն ՀՀ դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

Հիշեցնենք, որ 2017թ-ի ապրիլի 20-ի նիստում էլ գործադիրը 2 միլիարդ դրամ նվիրաբերեց Սևանա լճում ցանցավանդակային նոր տնտեսություն հիմնելու համար: Այս ծրագրի իրականացման համար պետությունը 2013-2015թթ. անհատույց տրամադրել է ևս 4 միլիարդ դրամ:

Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի 30 հա տարածքում մինչև 2024 թվականը տեղադրել 50 ցանցավանդակ՝ յուրաքանչյուրը 1000 տոննա արատադողականությամբ, և աճեցնել 50000 տոննա գեղարքունի և ամառային իշխան՝ յուրաքանչյուր տարի իշխանի պաշարների վերականգնման նպատակներով Սևանա լիճ բաց թողնելով տնտեսություններ լցվող մանրաձկան քանակի շուրջ 25%-ը:

Ծրագրի հիմնական ռիսկերն են` ջրի որակի վատթարացումը, լճի ճահճացումը, ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

18:45 Մայիս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news