Սևանա լիճ. ինչ ջրում ենք մենք լողում

Սևանա լիճ. ինչ ջրում ենք մենք լողում

ԷկոԼուր

Մեկնարկել է հանգստի շրջանը, և բոլորը շտապում են Սևան: Ինչ՞ ջրում ենք մենք լողում: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով (վերջի տվյալները` սույն թվականի  մայիս), լճում արձանագրվել է քրոմի սահմանային թույլատրելի  կոնցենտրացիայի աճ 1.2-1.7 անգամ, վանադիումինը` 3.8-8.0 անգամ, պղնձինը` 1.4-1.5 անգամ, սելենինը` 1.2-6.5 անգամ: Մնացած ցուցանիշները նորմայի սահմաններում են:

Աղբի խնդիր: Վարդենիսի, Գավառի և Մարտունու 3 մաքրման կայանները կատարում են ավտոմատ մաքրում և տարեկան որսում են 200 տոննա աղբ: Ըստ «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի՝ դա արդեն լավ է Սևանի համար, չնայած, որ կենսաբանական, կամ մեկ այլ տեսակի մաքրում կայաններում նախատեսված չէ. «Մեխանիկական մաքրումը որսում է նաև քիմիական տարրեր, որոնք աղբը կլանում է»,- կարծում է նա:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում կա 27 աղբավայր: Նրանց մի մասը տեղակայված է Սևանի մայրուղու երկայքով, մյուս մասն էլ ափամերձ տարածքում: Ամբողջ աղբը չի, որ թափում է աղբավայր: Բնակավայրերում սկսել են ավելի հաճախ օգտագործել պոլիէթիլենային թափոններ, որոնք չեն յուրացվում գյուղացիների կողմից: Դրանք կարելի է տեսնել գյուղերում, ծովափում և նույնիսկ լճում: Փաստացի, չկա տեղեկատվություն, թե որքան աղբ է  լցվում Սևանա լիճ:

13:36 Հուլիս 28, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news