Վերջապես Սեւանա լճի մակարդակը բարձրանում է

Վերջապես Սեւանա լճի մակարդակը բարձրանում է

ԷկոԼուր

Սեւանա լճի մակարդակն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 1900.33մ, ինչը 16 սմ-ով բարձր է 2015թ-ի նույն օրվա մակարդակի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր www.mes.am պաշտոնական կայքի միջոցով:

Մեզ մնում է միայն ուրախանալ, որ վերգետնյա եւ ստորգետնյա հոսքերը  լիճ այս տարի նպաստում են Սեւանի վերականգնմանը: Եւ մենք ակնկալում ենք, որ Սեւանա լճի վերաբերյալ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանխատեսումները կիրականանան, եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կբարձրանա 30սմ-ով, եթե, իհարկե, սահմանվածից շատ ջուր չվերցնեն ոռոգման եւ այլ կարիքների համար:

16:33 Մարտ 30, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news