«Գաղափարների գիշեր», Ֆրանսիա-Հայաստան, կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում

«Գաղափարների գիշեր», Ֆրանսիա-Հայաստան, կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում

ԷկոԼուր

Երկիր մոլորակին, բնությանը սպառնացող երևույթները օր օրի ավելանում են ու անվերահսկելի դառնում: Իսկ ի՞նչ պետք է անել բնապահպանական խնդիրների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս և այլ բնապահպանական խնդիրների շուրջ 2020 թ․ հունվարի 30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Գաղափարների գիշեր» միջոցառման ընթացքում բարձրաձայնեցին ոլորտի մասնագետները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: 

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և աշխարհի բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղանի ընթացքում բնապահպանական հարցեր քննարկեցին կայուն զարգացման հարցերով գիտաշխատող և խորհրդատու, ֆրանսուհի Կարոլին Ժերվեն, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը և WWF- Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։ Բանախոսները ներկայացրեցին Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կենսաբազմազանութայն խնդիրները, ջրային ռեսուրսների կրճատման, Սևանա լճի խոցելիության հարցերը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված Հայաստանի քայլերը:

Էկոլուրը ներկայացրեց տեսաֆիլմ Սևանա լճի վրա կլիմայի փոփոխության ազդեցության և լճին վնասող այլ գործոնների մասին:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ խնդիրների լուծման հարցում կարևոր է, որ որոշումների ընդունման գործընթացում ներգրավված լինեն ոչ միայն պաշտոնյաները, այլև՝ քաղաքացիական հասարակությունը: Դիանա Հարությանյանի կարծիքով բոլոր բնապահպանական հարցերի քննարկումը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ անձանց մասնակցությամբ: «Գիտակցված մոտեցումը, որոշումները ճիշտ են, եթե հիմնված են գիտության վրա»,- ասաց նա։ Կարեն Մանվելյանը առաջնային համարեց բնության պահպանումը: «Մեր հիմնական պայքարը բնությունը պահելն է, որովհետև մենք բնության մասն ենք։ Բոլորը գիտեն, որ դա շղթա է։ Եթե այդ շղթան խախտվի, մենք էլ չենք լինի մի օր, իսկ դա մեր երեխաների, ապագա սերունդների ապագան է»,- ասաց նա։

Դիտե՛ք կլոր սեղանի և Սևանա լճի մասին տեսանյութերը: 

«Գաղափարների գիշեր» միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ:



20:04 Փետրվար 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news