Սևանա լճի մակարդակը 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

Սևանա  լճի մակարդակը 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

ԷկոԼուր

Սևանա  լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակն այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը, այն 1900.48 մ էր:

Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է սույն թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը  բարձրանալով  հասավ 1900.77 մ-ի, այնուհետև մեկ սանտիմետրով իջավ և մինչև հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել:

13:13 Հուլիս 26, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news