Կանխատեսվում է, որ 2016թ-ի վերջին Սեւանա լճի մակարդակը կբարձրանա 25-30 սմ-ով

Կանխատեսվում է, որ 2016թ-ի վերջին Սեւանա լճի մակարդակը կբարձրանա  25-30 սմ-ով

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը կանխատեսում է, որ 2016թ-ի վերջին կարձանագրվի  Սեւանա լճի մակարդակը բարձրացում 25-30 սմ-ով: «…Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները (գետերի միջոցով ջրի մուտքը Սեւանա լիճ սպասվում է նորմայի 120-150% սահմաններում), լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը (120մլն խոր. մ) և ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170 մլն խոր.մ  (ընդորում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը) 2016թ-ի հուլիսի 1-ին 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 55-60սմ-ով, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.44-1900.49մ սահմաններում, որը 2016թ. հունվարի 1-ի համեմատ կկազմի +25…+30սմ»,- մասնավորապես նշված է Ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2016թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» փաստաթղթում:

15:48 Մարտ 16, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news