Սևանա լճի մակարդակն իջավ 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակն իջավ 13 սմ-ով

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակն իջավ 13 սմ-ով: Լճից արդեն բաց է թողնվել 166.498 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ 2017թ-ի հունիսին: Հուլիսի 31-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.78մ: Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 6 սմ-ով, 2016թ-ի հուլիսի 31-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.72մ:

2017թ-ին Սևանա լճից պետք է բաց թողնվի օրենքով նախատեսված առավելագույն 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն ջուր:

Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:

18:59 Հուլիս 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news