Սևանա լճի ափամերձ անտառային տարածքների մաքրման համար պետբյուջով հատկացվող գումարները տարեցտարի կրճատվում են

Սևանա լճի ափամերձ անտառային տարածքների մաքրման համար պետբյուջով հատկացվող գումարները տարեցտարի կրճատվում են

ԷկոԼուր

Սևանա լճի ափամերձ անտառային տարածքների մաքրման համար պետական բյուջեով հատկացված գումարները 2015թ-ի համեմատ 2017թ-ին կրկնակի կրճատվել են: Այդ ընթացքում մաքրվել է ընդհանուր  300.33 հա անտառածածկ տարածք: Ինչպես Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանի հարցման ի պատասխան նամակով հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը,  2015թ. մաքրվել է 142,5 հա տարածք, ծախսվել` 179201.82 հազար ՀՀ դրամ: 2016թ. մաքրվել է 93.83 հա տարածք, ծախսվել` 116014.9 հազար ՀՀ դրամ: 2017 թ-ի համար պետական բյուջեից հատկացվել է 83.875 միլիոն դրամ՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճի ջրածածկվող 64.0 հա տարածքների մաքրման համար։ Նշենք, որ  Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եվ օգտագործման 2017 թվականի միջոցառումների տարեկան ծրագրով 2017թ-ին լճի շրջակայքի շուրջ  93 հա անտառաշերտերի մաքրման համար նախատեսվել էր 125.400.0  հազար դրամ:

2015-2017թթ ընթացքում ջրածածկ տարածքների մաքրումից առաջացել է ընդհանուր 15263.798 խմ փայտանյութ4687.358 խմ փայտանյութը պայմանագրերի համաձայն տրամադրվել է մաքրումն իրականացնող ֆիզիկական անձանց։ 10576,44 խմ փայտանյութը մուտքագրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ և իրացվել է։

Հովհաննես Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո «Վոթերմաստեր կլասիկ 3» սարքը ՀՀ կառավարության 13.01.2011թ. N 8-Ն որոշմամբ անհատույց օգտագործման է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին: «Վոթերմաստեր կլասսիկ 3»-ի սարքի օգնությամբ 2015 թ-ին մաքրվել է 38 հեկտար տարածք, ծախսվել`13102.3 հազար դրամ: 2016 թ-ին մաքրվել է 29.25 հեկտար, ծախսվել` 14898.81 հազար դրամ:

Դեկտեմբեր 21, 2017 at 19:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր