Սևանա լիճը ծաղկել է

Սևանա լիճը ծաղկել է

ԷկոԼուր

«Սևանա լիճը ծաղկել է: Հունիսին նման վիճակ չկար»,-ահազանգ է հնչեցնում «S.O.S. Սևան» նախաձեռնության, ՀՀ Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյանը:

Երբ հունիսին պատրաստվում էր Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն վստահեցնում էր, որ որակական առումով հավելյալ ջրառը լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Իսկ հիմա ակնհայտ է, որ «S.O.S. Սևան» նախաձեռնության նախազգուշացումը լճի ճահճացման վտանգի մասին արդեն իրականություն է դառնում:
Սևանա լճի վրա հիմա մի քանի խիստ բացասական ներգործություն կա: Առաջինը Սևանա լճից ջրբացթողումներն են: Հիդրոմետ ծառայության տվյալներով 2017թ-ի ոռոգման սեզոնին հուլիսի 7-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել շուրջ 251,762 միլիոն խմ ջուր: Սևանա լճի մակարդակը 2017թ-ին ունեցած ամենաբարձր 1900.91մ նիշից արդեն իջել է 28 սմ-ով:

Երկրորդ, Սևանա լճի վրա ազդեցություն ունի զբոսաշրջիկների մեծ քանակը ամռան սեզոնին: Քանի որ Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիներում չի իրականացվում կոյուղաջրերի մաքրում, դրանք թափվում են Սևանա լիճ:

Երրորդ, Սևանա լճում ցանցավանդակային եղանակով ձկան աճեցման համար օգտագործվում է ազոտ և ֆոսֆոր պարունակող արհեստական կեր, որը առաջացնում է լճի ճահճացում:

Լուսանկարը Սաթիկ Բադեյանի

16:40 Սեպտեմբեր 07, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news