Արդյո՞ք ՀՀ կառավարությունը Սևանա լճի հաշվին ստացված շահույթը կուղղի լճի էկոհամակարգի վերականգնմանը

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը Սևանա լճի հաշվին ստացված շահույթը կուղղի լճի էկոհամակարգի վերականգնմանը

ԷկոԼուր

Երկամսյա ժամկետում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարություն կներկայացնի ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված շահույթով:  Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ին ընդունեց համապատասխան որոշում:  Որոշմամբ հաստատվեց նաև այդ շահույթի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև թույլատրվեց՝ՀայաստանիՀանրապետությանէներգետիկենթակառուցվածքներիևբնականպաշարների նախարարին՝ շահույթի վճարման համար անժամկետ արտաբյուջետայինհաշիվ բացել ՀՀ ֆինանսներինախարարությանգանձապետականստորաբաժանումում:

Հիշեցնենք, որ 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն իրականացվում է 270 միլիոն խմ ջրառ: Համապատասխան օրինագիծն ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից սույն թվականի հուլիսի 6-ին:

Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու կառավարության որոշումը և դրան հետևած օրենքում փոփոխությունները ծանր հարված հասցրին   Սևանա լճի էկոհամակարգին:  Օգոստոսի 17-ի դրությամբ Սևանից իրականացվել է 210.623 միլիոն խմ ջրառ, Սևանա լճի մակարդակն իջել է 21 սմ-ով` կազմելով 1900.70մ: Լճի մակարդակը տարբերվում է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ընդամենը 1 սմ-ով: Նման պայմաններում անհասկանելի է, թե արդյոք ՀՀ կառավարությունը Սևանա լճի հաշվին ստացված շահույթը կուղղի լճի էկոհամակարգի վերականգնմանը:

17:18 Օգոստոս 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news