Նորմայից բարձր գոլորշացում, ամսական տեղումների ցածր քանակ․ Սևանա լճի մակարդակի ցածր լինելու պատճառները

Նորմայից բարձր գոլորշացում, ամսական տեղումների ցածր քանակ․ Սևանա լճի մակարդակի ցածր լինելու պատճառները

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.47 մ: 2020 թ․ հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով դեպի լիճ 37,824 միլիոն խմ ջուր տեղափոխելու պարագայում Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է ընդամենը 4 սմ-ով։ Մինչդեռ 2019 թ․ նույն ժամանակահատվածում ջրատարի չգործելու պայմաններում լճի մակարդակը բարձրացել էր 9 սմ-ով։

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզիյանի՝ 2020 թ․ Սևանա լճի մակարդակի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցածր լինելը պայմանավորված է օդերևութաբանական պայմաններով։

Լևոն Ազիզիյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց․ «2020թ-ի մարտ ամսին Սևանա լճի ավազանում դիտված օդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել լճի ջրային ռեժիմի համար՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով, որով պայմանավորված լճից գոլորշացումը բարձր է եղել նորմայից։ Իսկ ամսական տեղումների քանակը ցածր է եղել նորմայից՝ կազմելով 20-60%: Այս պայմաններում լճի մակարդակը մարտ ամսվա ընթացքում բարձրացել է ընդամենը 1սմ-ով։ 

Իսկ 2019թ-ի մարտին լճի ավազանում ամսական միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումներով, իսկ ամսական տեղումների քանակը բարձր է եղել նորմայից, կազմելով՝ 110-150%, Սևանում՝ 215%։ Նման պայմաններն ապահովել են լճի մակարդակի բարձրացում՝ 5սմ-ով»։

17:43 Ապրիլ 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news