ԷկոԼուր
Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ և ապրիլի 4-ից արձանագրել է 1 սանտիմետրով աճ նախորդ տարվա նույն օրվա համեմատ` կազմելով 1900.54մ:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի, գոլորշիացման, սակավ տեղումների պատճառով Սևանա լճի մակարդակը 2017թ-ի ամռանը հասած իր ամենաբարձր նիշից` 1900.91 մետրից իջավ 50 սանտիմետրով 2018թ-ի փետրվարին կազմելով 1900.41մ: 2017թ-ը փակվեց Սևանա լճի համար բացասական հաշվեկշռով: Մինչև 2018թ-ի ապրիլի 3-ը լճի մակարդակը զիջում էր նախօրդ տարվա` մակարդակի ցուցանիշներին:
Սևանա լճի բարձրացմանը նպաստում է նաև Արփա-Սևան թունելի գործարկումը, որը սկսել է Սևանա լիճ ջուր տեղափոխել սույն թվականի մարտի 23-ից: Ապրիլի 5-ի դրությամբ թունելով Սևանա լիճ է արդեն տեղափոխվել 15.306 միլիոն խմ ջուր:
Ապրիլ 05, 2018 at 14:39