«Ձեռքներդ հեռու Սևանից», բողոքի ակցիա Գեղարքունիքի մարզում ընդդեմ Սևանից գերջրառի (Լուսանկարներ)

«Ձեռքներդ հեռու Սևանից», բողոքի ակցիա Գեղարքունիքի մարզում ընդդեմ Սևանից գերջրառի (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սևանից գերջրառի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց Գեղարքունիքի մարզում` Սևան-Հրազդան ջրատարի մոտ: «Սևանը փողի քսակ չէ», «Դեմ ենք Սևանից հավելյալ ջրառին», «Ձեռքներդ հեռու Սևանից», «Ես սիրում եմ Սևանը, իսկ դու՞»: Այս և այլ կարգախոսներով պաստառներ էին պարզված ակցիայի ժամանակ Սևան քաղաքի և առափնյա համայնքների երիտասարդների կողմից:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյանն ասաց. «Մենք վստահ ենք, որ Սևանից գերջրբացթողումները ծառայում են մարդկանց փոքր խմբի շահերին, և այստեղ կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում»: Ռիսկերի թվում նա նշեց Սևան-Հրազդան ջրատարում մշտական ջրկորուստները, Արփա-Սևան թունելով Սևանի համար խոստացված ջրի ծավալի բացակայությունը և այլն: «Մենք դեմ ենք, որ Սևանը վերածվի ճահճի օլիգարխների հարստացման համար»,- ասաց Սաթիկ Բադեյանը:

17:20 Հուլիս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news