ԷկոԼուր
Փետրվարի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները ոչնչացրել են փետրվարի 1-ից Սեւանա լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքներ՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավվել է 542 հատ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին: ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվելու են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարտ 21, 2016 at 14:22