Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է իրականացնել Սևանի ձկնաշխարհի պաշարների հաշվառում

Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է իրականացնել Սևանի ձկնաշխարհի պաշարների  հաշվառում

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարություն հրապարակեց Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանումձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավերի մասին:

Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի Սևանա լճում ձկների կենսաբանական չափանիշների որոշում և պաշարների գնահատում, նախորդ տարիների հետ համեմատականներ և վերլուծություններ: Մասնավորապես պետք է իրականացվի

• սիգի ընդհանուր զանգվածի և արդյունագործական պաշարի գնահատում և 2020 թվականի որսաչափի որոշում,
• կարասի արդյունագործական պաշարի գնահատում ու 2020 թվաքանակի որսաչափի որոշում
• իշխանի ընդհանուր զանգվածի որոշում
• Սևանի կողակի, Սևանի բեղլուի և այլ ձկնատեակների ընդհանուր զանգվածի որոշում և վիճակի գնահատում
• Սևանա լճում խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում, պաշարների գնահատում, նախորդ տարիների հետ համեմատականներ և վերլուծություններ
• Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում՝ Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիչի, Վարդենիկ, Մասրիկ և Կարճաղբյուր (Մաքենիս, էնդեմիկ ձկնատեսակների (իշխան, կողակ, բեղլու) կենսաբանական տվյալների, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում և հիմնավորում
• Սևանա լճում օտարածին ձկնատեսակների էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում:

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի» համաձայն՝ Սևանա լճի ջրահավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառման, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրման, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատման, վերականգնման ուղիների մշակման համար պետբյուջեից հատկացվել է 7,624.3 հազար դրամ:

16:04 Օգոստոս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news