Առողջապահության նախարարը հանձնարարել է իրականացնել Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Առողջապահության նախարարը հանձնարարել է իրականացնել Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

ԷկոԼուր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանձնարարել է իրականացնել Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն:

«Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք», - նշված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

16:23 Հուլիս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news